Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 27/1 հասցեի տարածքում կտրել են 2 ծառ: Այս մասին ահազանգում է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նա հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է.

«Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 27/1 հասցեի տարածքում բարբարոս մի ձեռք կտրել է 2 ծառ, որոնք 5 տարվա էին, ընդ որում կտրել է թաքուն, գիշերով: Բնակիչներն ասում են, որ այդ տարածքն ունի սեփականատեր, ով աշխատում է նույն վարչական շրջանի թաղապետարանում:

Այսօր նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով պարզել, թե ում սեփականությունն է այդ տարածքը, ով է ծառերից ազատել այն ու հավանաբար այնտեղ պատրաստվում է կրպակ դնել: Լիահույս եմ, որ ապօրինությունը կկանխվի»: