News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հեռուստաերիալների սիրահարներն այս տարի եւս մեկ նվեր ստացա. հունվարին եթեր հեռարձակվեց թուրքական նոր «Ծիծեռնակի փոթորիկը» հեռուստասերիալը: Երկվորյակ եղբայրների պատմությունը, որոնք այդպիսին չեն, կհետաքրքրի նաեւ հայ հեռուստադիտողին, քանի որ ռեժիսորը հայկական ծագմամբ Օզջան Ալփերն է:

Ալփերը համշենահայ է: Նա ծնվել է 1975-ին` Թուրքիայի հյուսիս-արեւելքում գտնվող Հոփա քաղաքում: Այդ տարածքը ժամանակին ներառված է եղել Մեծ Հայքի Գուգարք նահանգում: Այստեղ այժմ էլ բնակվում է հեմշիլների էթնիկ խումբը (համշենցիներ): Ալփերն իրեն հայ է համարում, նա ամուսնացել է Հրանտ Դինքի զարմուհու` Լուսինի հետ: Ստամբուլի համալսարանում նա նախ ֆիզիկա, ապա գիտության պատմություն է ուսումնասիրել: 2000-ականների սկզբին տարվել է կինոյով եւ սկսել կինոստուդիայում ռեժիսորի օգնական աշխատել:

Իր առաջին կարճամետրաժ «Մոմի» ֆիլմն Ալփերը նկարահանել է համշենյան բարբառով եւ դատապարտվել Թուրքիայի քրեական օրենսգրքի  8-րդ հոդվածով` -«անարգանք թուրքական ինքնագիտակցությանը»: Ռեժիսորին տուգանել են ու մեկ տարի պայմանական ազատազրկման դատապարտել` պայմանով, որ հինգ տարի նա չպետք է շոշափի Հայոց ցեղասպանության թեման:

 2009-ին Երեւանի 6-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնական ծրագրում ներկայացվել է նրա դեբյուտային լիամետրաժ   «Աշուն » ֆիլմը, որը «Film New Europe» պարբերականն անվանել է «թուրքական կինոյի նոր ձայն»:

Երիտասարդի պատմությունը, ով տասը տարի բանտում լինելուց հետո հայրենի գյուղ է վերադառնում, նկարահավել է Կինոյի համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ: Ֆիլմն ունի հրաշալի գեղարվեստական հատկանիշներ ու արժանի էր բարձր պարգեւի: Սակայն որոշ հայ կինեմատոգրաֆներ էթիկայից դուրս համարեցին Հայաստանում թուրքական ֆիլմին մրցանակ տալը: Սակայն ժյուրիի նախագահ ճապոնացի Կոհեա Ագուրին պնդել է կինոնկարին հատուկ դիպլոմ եւ Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ հանձնել:

 2012-ին Ալփերը կրկին «Ոսկե ծիրան»-ին նոր ֆիլմ ներկայացրեց`  «Ապագան տեւում է հավետ», որը դրամա է քուրդ ժողովրդի մասին: Ռեժիսորը նշում է, որ դրանում արտացոլված են թուրք հասարակությունում առկա բոլոր խնդիրները:

«Թուրքիան նման է բազմաբնակարան տան, որտեղ փակ են բոլոր դռները: Երբ խնդիր է ծագում, բնակարանի դուռն ուղղակի բանալիով փակվում է»:

 2011-ի սեպտեմբերին ֆիլմը թուրքական «Ոսկե գունդ» կինոփառատոնի ժամանակ  Թուրքիայի կինոքննադատների ասոցացիայի հինգ մրցանակ է ստացել, այդ թվում` որպես «Լավագույն ֆիլմ»:

Երեւանում այն արժանացել է Էկումենյան ժյուրիի հատուկ հիշատակությանը: Իսկ նույն տարվա սեպտեբերին Օզջան Ալփերը <<Եվրասիա>> ութերորդ միջազգային կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն պրոդյուսեր» մրցանակին:

Ռեժիսորի վերջին աշխատանքը «Քամու հիշողությունները» պատմական դրաման է: Ֆիլմը ռեժիսորն այսպես է բնութագրում.  «Դա պատմություն է հավերժ զուգահեռների մասին` պատմական իրադարձությունների` կոնկրետ մարդու անհատական ընկալման եւ ամբողջ Թուրքիայում այդ իրադարձության ընկալման մասին»: Եւ չնայած կինոնկարը պատմում է Արամ անունով հայազգի բանաստեղծի մասին, ով Երկրորդ աշխարահամարտի վերջին տարիներին ստիպված է եղել փախչել Թուրքիայից` իր աշխատանքը ռեժիսորը նվիրել է 1915-ի ողբերգության զոհերին, որից դասեր չեն քաղել եւ որի արձագանքներն իրենց մասին իմաց են տալիս:  Անթալիայի 52-րդ կինոփառատոնի ժամանակ ֆիլմը երեք մրցանակի է արժանացել, այդ թվում` <<Հանդիսատեսի համակրանք>> մրցնակին:

2016-ի մայիսի 27-ին Ռոթերդամ քաղաքում բացվել է  «Կարմիր կակաչ» կինոփառատոնը, որտեղ Ալփերը ստացել է համանուն մրցանակը: Իսկ հունիսին Մոնրեալում տեղի ունեցած թուրքական ֆիլմերի փառատոնին, որտեղ 130 կինոնկար է ներկայացված եղել, Ալփերը եղել է լավագույնների եռյակում:

«Իմ կինոնկարները քաղաքական, քարոզչական նպատակներ չեն հետապնդում: Բայց այն, որ դրանց հերոսները խոսում են համշեներեն, յուրովի բողոք է» – ասել է ռեժիսորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ