News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 Ֆրանսիացիների ընդամենը 36 տոկոսն է գոհ նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնավարման 100 օրերի արդյունքից, այս մասին է վկայում Le Figaro թերթի պատվերով Ifop ծառայության կողմից իրականացված հասարակական կարծիքի հարցումը։

Ընդ որում, հարցման մասնակիցների 64 տոկոսը դժգոհ է Մակրոնի գործունեությունից, իսկ նրանց 19 տոկոսը հայտնել է, որ «շատ դժգոհ է»։ Նախագահի պաշտոնը ստանձնելու հետո առաջին օրերին նրա մասին դրական արձագանքի մակարդակը 62 տոկոս էր կազմում։

Ifop-ը նշում է, որ նախորդ նախագահի՝ Ֆրանսուա Օլանդի աջակցության մակարդակը զգալիորեն բարձր էր։ Նրան աջակցում էր երկրի քաղաքացիների 46 տոկոսը։

Ֆրանսիացիները բավականին հոռետեսաբար են գնահատում նաեւ Մակրոնի խոստացած փոփոխությունների հեռանկարները։ Մասնակիցների միայն 23 տոկոսն է վստահ, որ երկրում իրավիճակը կբարելավվի։ Ոչ բարենպաստ զարգացումը հավանական է համարում 39 տոկոսը։ Եւս 38 տոկոսը համարում է, որ իրավիճակն առհասարակ անփոփոխ կմնա։

Հարցումն իրականացվել է օգոստոսի 7-9-ը՝ 18-ից մեծ 1000 մարդու մասնակցությամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ