News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բրիտանացի դերասան Սաշա Բարոն Քոհենը առաջարկել է Ղազախստանում գրեթե մերկ ֆոտոշարքի համար կալանավորված վեց չեխ զբոսաշրջիկների տուգանքները վճարել, գրում է BBC- ն:

Զբոսաշրջիկները որոշել էին Աստանայի կենտրոնում լուսանկարվել՝ հագնելով միայն կանաչ լողազգեստներ, ինչպես Քոհենի հերոսը «Բորատ» ֆիլմում:

Նոյեմբերի 14-ին տեղական լրատվամիջոցները հաղորդել էին, որ զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը` «ոչ պատշաճ վարքի» համար 22,5 հազար տենգեով տուգանվել է ( 67 դոլար):

 «Ես ուզում եմ դիմել իմ կալանավորված չեխ ընկերներին: Ուղարկեք ինձ ձեր տվյալները եւ ապացույցներ, որ դա դուք եք եղել է, եւ ես կվճարեմ ձեր տուգանքները », - Facebook-ի իր էջում գրել է Քոհենը:

 «Բորատ» կատակերգությունը էկրաններին է հայտնվել 2006 թվականին եւ պատմում է Ղազախստանի հեռուստատեսության հաղորդավար Բորատ Սաղդիեւի ԱՄՆ ճանապարհորդության մասին իբրեւ թե «աշխարհի ամենամեծ երկրի» մասին ռեպորտաժ պատրաստելու նպատակով: Սակայն հետագայում պարզվում է, որ նրա այցի հիմնական նպատակը Պամելա Անդերսոնին գտնելն ու նրա հետ ամուսնանալն է:

Ղազախստանի իշխանությունները արգելել էին ֆիլմի ցուցադրումը եւ սպառնացել դատի տալ ֆիլմի ստեղծողներին:

Սակայն 2012 թվականին Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երժան Կազիխանովը հրապարակավ շնորհակալություն էր հայտնել դերասանին Կենտրոնական Ասիայի երկրում զբոսաշրջության խթանման համար` նշելով, որ ֆիլմից  հետո դեպի Ղազախստան զբոսաշրջիկների հոսքը տասը անգամ ավելացել է:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ