News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Էկվադորը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ապագայի վերաբերյալ Բրիտանիայի հետ վերջնական որոշման համար որպես միջնորդ  «երրորդ երկիր կամ անձ» է փնտրում: Այս մասին հայտարարել է Էկվադորի արտաքին գործերի նախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոզան, հաղորդում է AFP-ն:

Ըստ նրա՝ երկիրը «քննարկում եւ ուսումնասիրում է միջնորդության հնարավորությունը» հինգ տարվա փակուղուց ելք գտնելու համար: «Ոչ մի լուծում հնարավոր չէ առանց միջազգային եւ Միացյալ Թագավորություն համագործակցության, որը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերել ելք գտնելու համար», - ասել է նա:

Առաջին անգամ Էկվադորը խնդրի լուծման համար խոսել է միջնորդության մասին:

Ասանժը 2012 թվականին բնակություն է հաստատել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը Շվեդիայում բռնաբարության մեղադրանքով կալանավորումից խուսափելու համար: Նա շարունակում է վախենալ, որ նա կարտահանձնվի Միացյալ Նահանգներին եւ  կդատապարտվի 2010 թվականին WikiLeaks-ի ԱՄՆ գաղտնի ռազմական փաստաթղթերի եւ դիվանագիտական ուղերձների հրապարակման համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ