News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Էկվադորի անձնագիր է ստացել այն  լուրերից հետո, որ Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը կարող է նրան արտաքսել, գրում է Daily Mail-ը:

Wikileaks-ի հիմնադիրը Էկվադորի ֆուտբոլային համազգեստով լուսանկար է հրապարակել, ամրապնդելով կասկածները, որ նա քաղաքացիություն է ստացել:

Մամուլում նախօրեին հրապարակումներ էին հայտնվել, որ նրան կարող են Էկվադորի դեսպանատներից դուրս հանել, որտեղ նա կալանավորումից խուսափելու համար վերջին հինգ տարիներին թաքնվում է:

Նախօրեին Էկվադորի ԱԳՆ-ն հայտնել էր, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ապագայի վերաբերյալ Բրիտանիայի հետ վերջնական որոշման համար որպես միջնորդ  «երրորդ երկիր կամ անձ» է փնտրում: 

Ասանժը 2012 թվականին բնակություն է հաստատել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը Շվեդիայում բռնաբարության մեղադրանքով կալանավորումից խուսափելու համար: Նա շարունակում է վախենալ, որ նա կարտահանձնվի Միացյալ Նահանգներին եւ  կդատապարտվի 2010 թվականին WikiLeaks-ի ԱՄՆ գաղտնի ռազմական փաստաթղթերի եւ դիվանագիտական ուղերձների հրապարակման համար: 

Էկվադորը Ասանժի հետ կապված հարցը լուծելու համար միջորդ է փնտրում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ