News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պենտագոնը կշարունակի պաշտպանել ԱՄՆ-ն, չնայած պետական ֆինանսավորման դադարեցմանը, հայտարարել է պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը,  փոխանցում  է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պետական գերատեսչություններին ֆինանսական միջոցների հատկացման մասին օրենքի ժամկետը լրացել է ուրբաթ օրը: Սենատում հանրապետականները եւ դեմոկրատները չեն կարողացել համաձայնության գալ նոր փաստաթղթի շուրջ, որի արդյունքում դաշնային գերատեսչությունները դադարեցրել են աշխատանքը: Շարունակում են աշխատել  միայն այն աշխատակիցները, որոնց աշխատանքը կապված է ծայրահեղ  կարեւոր գործառույթների հետ:

«Մենք կշարունակենք ամենօրյա գործողություններ իրականացնել աշխարհում: Նավերը եւ սուզանավերը կմնան ծովում, մեր ինքնաթիռները կշարունակեն թռիչքներ կատարել, մեր զինծառայողները կշարունակեն հետապնդել ահաբեկիչներին Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Հարավային Ասիայում »,-ընդգծված է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Սրա հետ մեկտեղ Մետիսը խոստովանել է, որ «պահեստայիննների պատրաստումը կարող է դադարեցվել»։

Նա ընդգծել է իր անձնական «պարտավորությունը, որ նախարարության ղեկավարությունն ամեն ինչ անի  հետեւանքները  հնարավորինս մեղմելու համար»:

ԱՄՆ դաշնային գերատեսչություները դադարեցրել են աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով

Սպիտակ տունը վերջնագիր է ներկայացրել դեմոկրատներին անօրինական ներգաղթյալների կարգավիճակի հարցով

Թրամփը կշտամբել է դեմոկրատներին հարկային բարեփոխումների «կշիռը նվազեցնելու» փորձերի համար

ԱՄՆ-ում դեմոկրատները քաղաքականությունը վեր են դասում երկրի շահերից․ Սպիտակ տուն

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ