News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը որոշել է հաշվեհարդար տեսնել մեզ հետ՝գործից ազատել եւ իր կողմից գրեթե ամբողջությամբ վերահսկվող գիտխորհրդով որոշում է ընդունել էթիկայի 5 հոգանոց հանձնաժողով ստեղծել եւ ուսումնասիրել մեր՝ Գագիկ Համբարյանի եւ Հովհաննես Խորիկյանի՝ ՇՊՀ-ն վարկաբեկող փաստերը: Այս մասին Facebook-իիր էջում գրել է Շիրակի պետհամալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նա, մասնավորապես, գրել է «Այո՛, չզարմանաք... Նարցիզմով տառապող սույն ռեկտորը իրեն ուղղված հանցագործությունների վերաբերյալ տվյալները եւ քննադատություները վերագրում է բուհին... Այսինքն`գործում է միջնադարյան Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս XIV-ի կարգախոսով՝ «Պետությունը ես եմ»…

Ռեկտորի համար Շիրակի պետհամալսարանը եւ Սահակ Մինասյանը հոմանիշներ են...Սա խայտառակություն է... Տխրեցնեմ նրան, որ դա իր եւ իր որոշ մանկլավիկների համար է այդպես...

Մեզ համար ՇՊՀ-ն մեր հարազատ կրթօջախն է... Ռեկտորն իրեն ուղղված մեղադրանքները փորձում է փաթաթել բուհի գիտխորհրդի վզին եւ նրանց ձեռքերով հաշվեհարդար տեսնել մեր նկատմամբ... Զավեշտալին այն է, որ ինկվիզիտոր Մինասյանը բացարձակ անտեսել է գիտխորհրդի որոշ անդամների առաջարկը քննարկմանը նաեւ հրավիրել մեզ եւ լսել նաեւ մեր տեսակետը:

Սահակ Մինասյանի մանկլավիկները առաջ են տանում այն թեզը, որ մենք վիրավորել ենք գիտխորհրդին՝վերջինս անվանելով ռեկտորի անձնական օգտագործման գիտխորհուրդ... Այո՛,ասել ենք, քանի որ նույն այդ գիտխորհուրդը ռեկտորի կողմից հրամցված բազմաթիվ որոշումներ է ընդունել,որը հակասում է եւ՛ բուհի կանոնադրությունը, եւ՛ ՀՀ Բարձրագույն կրթության մասին օրենքին,եւ՛ իր լիազորություններին:

Օրինակ՝ ինտեգրված ուսուցման մասին որոշումը, 50 տոկոսով լսարանային ժամերի կրճատումը այսպես կոչված թերբեռնված կուրսերում, անօրինական ուսումնական պլանների եւ դասաբաշխումների հաստատումը, սեպտեմբերի 25-ին Հ.Խորիկյանին անվստահություն հայտնելը, դեկանների եւ ամբիոնի վարիչների ընտրության կարգ սահմանելը եւ այլն:

Հավելեմ, որ այդ խախտումներիը քրեորեն պատժելի են: Եթե անձնական օգտագործման չլիներ, այսքան անօրինական որոշումներ չէր ընդունի... Այս բոլոր որոշումների հեղինակ Սահակ Մինասյանը նույն ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի մոտ ամեն ինչում մեղադրեց գիտխորհրդին...

Որքան հասկանալի է, գիտխորհուրդի որոշ անդամներ չեն վիրավորվում այն բանից, որ պարոն Մինասյանը տարրական խայտառակում եւ զրպարտում է նրանց, սակայն վիրավորվել են մեր ասածից...

Խայտառակությունը այն է, որ Սահակ ինկվիզիտորը բուհի գիտխորհրդում մեզ մեղադրել է ՀՀ ՔՕ-ի 135 եւ 136 հոդվածներով եւ 5 «դատավորների» նշանակել քննություն վարելու համար: Երեխաները կռիվ-կռիվ, բժիշկ-բժիշկ են խաղում, իսկ 60 տարեկան Սահակ Մինասյանը դատավոր-դատավոր է խաղում բուհում:

Հետաքրքիր է, որտե՞ղ է ԿԳ նախարարը... Չի տեսնո՞ւմ, թե ինչով է զբաղված իր հովանավորյալը:

Որքա՞ն եք լռելու պարոն նախարար: Որքա՞ն է շարունակվելու այս մառազմը: Ո՞վ է թույլ տվել Ձեր ընկերոջը բուհն այս աստիճան խայտառակել: 21-րդ դարի Հայաստանում բուհում քննվում են քրեական գործեր, ստեղծում են իրենց դատարանները: Սա նոնսենս է ու այս ամենն արվում է էթիկայի հանձնաժողովի անվան տակ:

Ի գիտություն Ձեզ եւ Ձեր հովանավորյալի, եթե մենք քննադատում ենք բուհի ռեկտորին, դա չի նշանակում,որ մենք վարկաբեկում ենք մեր հարազատ բուհը, որտեղ մենք անցկացրել ենք մեր կյանքի կեսը՝ ի տարբերություն խոպանչի Սահակ Մինասյանի:

Բազմիցս ենք ասել,եթե Սահակ Մինասյանը գտնում է,որ մենք իրեն վարկաբեկում ենք, թող դիմի դատարան:

Սահակ Մինասյանի յուրայիններն ասում են, որ Դուք եք այս խորհուրդը տվել նրան:

Հայաստանյան «միամիտ» իշխանավորները եւ նախագահ Սերժ Սարգսյանը մինչեւ հիմա չեն «հասկացել», որ իրենց քննադատողներին կարելի է բանտարկել եւ գործից հանել՝Հայաստանի Հանրապետությանը վարկաբեկելու համար:

 

Տպել
Partner news