News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս սահմանափակումները, որոնք արդեն կիրառելի են՝ ուսուցիչների, բուժաշխատողների համար չափազանց կարեւոր նորություն են։ Այս մասին մարտի 15-ին՝ ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը։

Նրա խոսքով, այսպիսի սահմանափակումներ նախկինում չեն եղել. «Նախկինում որոշակի սուբյեկտներ իրավունք չունեին քարոզչություն իրականացնել ծառայողական պարտականությունները կատարելիս: Այո՛, հարց էր առաջանում՝ ծառայողական պարտականությունների կատարումն աշխատաժամի մեջ է, թե ինչպես»:

Նրա հավաստմամբ՝ այժմ ավելացվել է կարեւոր ճշգրտում՝ ի պաշտոնե հանդես գալիս, այսինքն՝ ուսուցչին, բուժաշխատողին արգելվում է ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակահատվածում, անգամ դրանից դուրս, ի պաշտոնե քարոզչությամբ հանդես գալ։

Նշենք, որ այս նախագիծը առաջարկում է խստորեն սահմանափակել վարչական ռեսուրսի օգտագործումը նախընտրական քարոզչության ընթացքում ոչ միայն թեկնածուների, այլ նաեւ պետական ծառայողների կողմից: Արգելվում է օգտագործել հանրային եւ ծառայողական տրանսպորտը, բյուջետային միջոցները, տարածքները, կապի, տեղեկատվության միջոցները, ինչպես նաեւ այլ նյութական եւ մարդկային ռեսուրսներ:

Բացի դրանից, նախընտրական քարոզչությանը մասնակցել խստորեն կարգելվի դատավորներին, իրավապահ մարմինների աշխատակիցներին, դատախազներին, քննիչներին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, ընտրական հանձնաժողովների, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներին, Մարդու իրավունքների պաշտպանն:

Նախագիծն առաջին ընթերցման ներկայացնելու համար քվեարկությանը «Ծառուկյան» խմբակցության 4 անդամները  ձեռնպահ քվեարկեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ