News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «Մաշինա վրեմենի» խմբի առաջնորդ Անդրեյ Մակարեւիչի խոսքերը ռուսաստանցիների «չարացած դեբիլների» վերածվելու մասին։ 

«Նրանք, ովքեր ցանկանում են ռուսաստանցիներին «չարացած դեբիլներ» անվանել, թող հիշեն 2018 թվականի էքսպերիմենտը՝ ձեր թեկնածուն, որը ժողովրդին անվանել էր «գենետիկ թափոն», հավաքել էր իր 1.6 տոկոսը։ Դադարե՛ք մեզ վիրավորել, նման իրավունք ոչ ոք չունի»,–գրել է Զախարովան իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Մակարեւիչն ԱՄՆ իր ուղեւորության ժամանակ որոշել էր Facebook-ի իր էջում համեմատել ռուսաստանցիներին ու ամերիկացիներին՝ նշելով, որ Ռուսաստանում իբրեւ կա «25-րդ կադր», որը «մարդկանց վերածում է չարացած դեբիլների», որից հետո նա խորհուրդ էր տվել քանդել Օստանկինո հեռուստաաշտարակը։

Մակարեւիչը ռուսաստանցիներին չարացած դեբիլներ է անվանել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ