News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական Cambridge Analytica վերլուծական կենտրոնը աշխարհի բոլոր երկրներում միջամտել է ընտրությունների ընթացքին: Այս մասին իր հետաքննական ֆիլմում հայտնել է Channel 4-ը, փոխանցում է «Իզվեստիան»: 

Ֆիլմը պատրաստելիս հեռուստաալիքի լրագրողը 2017 թվականի նոյեմբերից 2018-ի հունվար հանդիպել է Cambridge Analytica-ի աշխատակիցների հետ: Նա ներկայացել է որպես հաճախորդ, որը ցանկանում է ազդել Շրի Լանկայում ընտրությունների արդյունքների վրա: Լրագրողի հետ զրույցում ընկերության ղեկավար Ալեքսանդր Նիքսը պատմել է, որ ընկերությունը միջամտել է աշխարհի ավելի քան 200 երկրների ընտրությունների ընթացքին, այդ թվում ՝ Չեխիայի, Հնդկաստանի եւ Արգենտինայի:

«Մենք թեկնածուին իր նախընտրական արշավի համար փող ենք խոստանում հողի դիմաց, դա, օրինակ, տեսանկարում ենք, մեր մարդու դեմքը «լղոզում» եւ համացանց տեղադրում»,- ասել է Նիքսը:

Դրանից զատ, ընկերությունը դիմել է կաշառքի եւ թեկնածուների տների մոտ մարմնավաճառների է ուղարկել՝ վարկաբեկող նյութ պատրաստելու համար: Հաճախորդի ցանկությամբ Cambridge Analytica-ն կարող էր գործել «ֆեյք» օգտահաշիվներով:

Ի պատասխան հեռուստաալիքի հրապարակման՝ ընկերության աշխատակիցը հաստատել է Channel 4-ի լրագրողի հետ ընկերության աշխատակիցների հանդիպման փաստը, սակայն, նրա խոսքով, իրենց պատասխանները սխալ են մեկնաբանվել:

Մարտի 19-ին CNN-ը հայտնել էր Facebook-ի օգտատերերի տվյալների արտահոսքի մասին՝ տեղեկություններով ապօրինի օգտվել էին Global Science Research ընկերությունը եւ Cambridge Analytica պլատֆորմը, որը համագործակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ: Ենթադրվում է, որ ընկերությունը զբաղվել է Թրամփի նախագահական մրցարշավի օնլայն գովազդով եւ համացանցում առաջ է մղել նրա քաղաքական օրակարգը: Տվյալները ստացվել է Facebook-ի հավելվածի միջոցով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ