News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին ռուս դիվանագետներին երկրից արտաքսելու կոչ է արել՝ ի պատասխան Սոլսբերիում ՌԴ նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորմանը, փոխանցում է ՌԲԿ-ն։ 

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի մարտի 23-ին կայացած նիստի ժամանակ քննարկվել են Մեծ Բրիտանիայում հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլիայի թունավորմանը արձագանքնելու միջոցները։ CNN-ի փոխանցմամբ՝ ԱԱԽ-ն Թրամփին խորհուրդ է տվել արտաքսել մի քանի ռուս դիվանագետների։

Եթե ԱՄՆ նախագահը որոշի հետեւել այս խորհրդին, դրա մասին կհայտարարվի հաջորդ շաբաթվա սկզբին։ Հեռուստաալիքի զրուցակցի համոզմամբ՝ ռուս դիվանագետների արտաքսումը լուրջ քայլ կլինի, եթե հաշվի առնենք դիվանագետների նախկինում տեղ գտած փոխադարձ կրճատումը։ CNN-ի աղբյուրի պնդմամբ՝ Սպիտակ տունը մինչեւ Սկրիպալի թունավորմանը արձագանքելը սպասում էր եվրոպական գործընկերների արձագանքին։ 

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերտը հայտնել է, որ որոշում դեռ կայացված չէ, քննարկվում են մի քանի տարբերականեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ