News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի հայտարարությունները բացահայտ զառանցանք, անհեթեթություն եւ սուտ են՝ վճարված Բաքվի նավթադոլարներով: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, Դուգինի պնդումը, որը հայկական քաղաքական համայնքի որոշ ներկայացուցիչներ պաշտպանել են, ակնհայտ սուտ է: «Սերժ Սարգսյանը (Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության ղեկավար, Հայաստանի երրորդ նախագահ) միշտ կողմ է եղել  ղարաբաղյան հարցի արդարացի լուծմանը, նա միշտ հաշվի է առել Հայաստանի եւ Արցախի շահերը, եւ նման հայտարարությունները անբարոյական եւ անհեթեթ են», - շեշտել է նա՝ ասելով, որ նման խոսակցություն երբեք չի եղել եւ չէր կարող լինել:

Պատասխանելով Ադրբեջանի իշխանությունների կողմից ռուս քաղաքագետների եւ փորձագետների համար Ադրբեջան կազմակերպված  ուղեւորության մասին, Շարմազանովը նշել է, որ դա Բաքվի հերթական շոուն է, որը նպատակ ունի ցույց տալ, որ Մոսկվան իբրեւ թե ադրբեջանամետ դիրքորոշում է զբաղեցնում, բայց բնականաբար, նման բան չկա:

 «Դա Բաքվի հերթական քարոզչական հնարքն է», -ասել է նա՝ հիշեցնելով, որ բազմաթիվ ռուս քաղաքագետներ եւ փորձագետներ բազմիցս այցելել են Ստեփանակերտ: Նա Հայաստանի եւ Արցախի իշխանություններին կոչ է արել զգոնություն եւ զգուշություն ցուցաբերել, որպեսզի Ալիեւի (Ադրբեջանի նախագահ-խմբ.) ջրաղացին ջուր չլցնեն:

Շարմազանովը նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները պետք է ամեն ինչ անեն ղարաբաղյան հակամարտության քաղաքական որոշումն ապահովելու համար:

 «Հարկավոր է գործընթացը կառուցողական հուն վերադարձնել: Վտանգի տակ են Հայաստանի եւ Արցախի ապագան: Բանակի արդիականացման հետ մեկտեղ անհրաժեշտ են դիվանագիտական ջանքեր», - նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ