News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հոկտեմբերի 11-13-ին Երեւան կայցելի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, հաղորդում է Business Insider-ը:

«Կանադան հրաշալի հարաբերություններ ունի Հայաստանի հետ, եւ ես անհամբերությամբ եմ սպասում այդ բարեկամությամբ հետագա ամրապնդմանը: Մենք կքննարկենք ընդհանուր խնդիրներ, տնտեսական աճին վերաբերող հարցեր»,- ասել է Թրյուդոն:

Գագաթնաժողովին կհաջորդի Թրյուդոյի այցը Հայաստան, որի ընթացքում կողմերը կքննարկեն Կանադայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններին առնչվող հարցեր: Այս մասին ասվում է Թրյուդոյի գրասենյակի տարածած հաղորդագրությունում: Կողմերը նաեւ կքննարկեն առեւտրային եւ տնտեսական կապերի ընդլայման հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ