News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» կայքի  տրամադրության տակ է հայտնվել համաներման նոր նախագիծը, որի եւ անունն է փոխվել, եւ տեքստն է որոշակի վերամշակման է ենթարկվել:

Փոխվել են ձեւակերպումներ եւ չկա անձնապես Շանթ Հարությունյանի անունը, իսկ «Սասնա ծռերի» վերաբերյալ ավելացվել է վերապահում, թե նրանց համաներմամբ ազատվելուն պետք է չառարկեն պատանդառված կամ ֆիզիկական վնաս կրած անձինք:

Հրապարակում ենք այս փաստաթղթի լուսապատճենը, որը կից հիմնավորումներով՝ արդեն ուղարկվել է ԱԺ համապատասխան հանձնաժողով:

Նշենք, որ օրերս «Առավոտը» հրապարակել էր համաներում շնորհելու մասին օրենքի նախագծից որոշ հատվածներ:

Հրապարակումից հետո ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր հետեւյալ հաղորդագրությունը. «Մամուլում համաներման ակտի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը ՀՀ ազգային ժողովում քննարկվելիք նախագծի հետ առնչություն չունի: Կրկին հայտարարում եմ, որ համաներման ակտի նախագիծը քննարկվում է գաղտնի ռեժիմով և այս փուլում այն հրապարակման ենթակա չէ: Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության նիստում նախագծի քննարկումը ևս եղել է փակ ռեժիմով, իսկ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախագիծը քննարկվելու է համապատասխան իրավասու հանձնաժողովի փակ նիստում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ