News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում ներկայացրած Ռուզաննա Մուրադյանին հնարավոր է՝ փոխարինի Վահրամ Մկրտչյանը։

NEWS.am–ին ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ հաջորդը ցուցակում հենց նա է։

«Եթե չհրաժարվի, ուրեմն հենց նա կփոխարինի Ռուզաննա Մուրադյանին»,– ասաց նա։

Նշենք, որ Ռուզաննա Մուրադյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Եթե մեկ շաբաթում նա հետ չվերցնի հրաժարականի դիմումը, ապա լիազորությունները կհամարվեն դադարեցված:

Հիշեցնենք, որ Վահրամ Մկրտչյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, ԿԳ նախարարի տեղակալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ