News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կենտրոնական բանկը որեւէ կապ չունի «Վերածնունդ» ծրագրի հետ երբեւէ չի ստորագրել որեւէ պայմանագիր, հուշագիր կամ ստանձնել որեւէ պարտավորություն ծրագրի հետ կապված: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Կենտրոնական բանկը:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ Կենտրոնական բանկը եւս մեկ անգամ հարկ է համարում հանրությանը, մասնավորապես, ՀՀ քաղաքացիներին, որոնք ունեն բնակարանային խնդիր եւ իրենց խնդրի լուծումը կապել են «Վերածնունդ» ծրագրի հետ տեղեկացնել, որ Կենտրոնական բանկը որեւէ կապ չունի նշված ծրագրի հետ (երբեւէ չի ստորագրել որեւէ պայմանագիր, հուշագիր կամ ստանձնել որեւէ պարտավորություն ծրագրի հետ կապված) եւ իր որոշումներով երբեւէ չի սահմանափակել Հայաստանում հիփոթեքային շուկայի հասանելիությունը տարբեր ոլորտի ներկայացուցիչների՝ վարկառուների, ինչպես նաեւ կառուցապատող ընկերությունների համար, որոնք ցանկանում են Հայաստանում առաջարկել բնակարաններ՝ հիփոթեքային վարկավորման միջոցով վաճառելու համար։ Ավելին, հիփոթեքային շուկայի հասանելիության բարձրացման, շուկայի խորացման եւ բոլոր ոլորտների ներկայացուցիչների համար հավասար պայմանների ստեղծման նպատակով Կենտրոնական բանկը նախաձեռնել է երկու տիպի վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների ստեղծումը, որոնք անհրաժեշտության դեպքում առեւտրային բանկերին ապահովում են անհրաժեշտ դրամային ռեսուրսներով հիփոթեքային վարկերը ավելի հասանելի դարձնելու համար։

Թե՛ «Վերածնունդ» ծրագրի շահառուները եւ թե՛ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ քաղաքացի կարող է օգտվել ինչպես «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրից, այնպես էլ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ կողմից առաջարկվող հիփոթեքային վարկավորման ծրագրերից։

Ընդ որում, եթե «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրի ներքո առկա են որոշակի սահմանափակումներ՝ կապված շահառուի ընտանեկան կարգավիճակի եւ տարիքի հետ, ապա «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից առաջարկվող ծրագրում որեւէ նման սահմանափակում սահմանված չէ, այլ միայն գործում են վարկառուներին վարկունակության նկատմամբ պահանջները (որոնք առկա են բոլոր տեսակի վարկային ծրագրերում)։

Նշենք ավելին, որ «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից առաջարկվող ծրագրում նույնպես հաճախորդները կարող են օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ինչը էականորեն նվազեցնում է վարկի մարման բեռը վարկառուների համար։

Այսպես, օրինակ, եթե որեւէ ոլորտում զբաղված մասնագետը ամսական ստանում է մոտ 300.000 դրամ աշխատավարձ եւ ցանկանում է գնել շուրջ 20 մլն դրամ արժողությամբ բնակարան՝ 10% կանխավճարով, 30 տարի ժամկետով եւ 10.5% տոկոսադրույքով (շուկայում գործող ամենաբարձր տոկոսադրույքներից է, հնարավոր է նաեւ ստանալ շատ ավելի ցածր տոկոսադրույքով), ապա վերջինիս վարկի ամսական մարումը կկազմի մոտ 165.000 դրամ։ Սակայն եկամտային հարկի վերադարձից հետո փաստացի վճարվող տարեկան արդյունավետ տոկոսադրույքը կտատանվի մոտ 2%-ի շուրջ՝ 10.5%-ի փոխարեն։ Հնարավոր է, որ նորաստեղծ երիտասարդ ընտանիքներն ունենան փոքր-ինչ ավելի լավ պայմաններ հիփոթեքային վարկերի համար, եթե բավարարեն «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրի պայմաններին, քանի որ այս նպատակով գործում է պետական նպատակային ծրագիր՝ նորաստեղծ ընտանիքների սոցիալական վիճակը բարելավելու համար։  Սակայն դա չի նշանակում, որ հասարակության այլ շերտերը զրկվում են հիփոթեքային վարկեր ստանալու հնարավորությունից։

Այնպես որ, ցանկանում ենք տեղեկացնել, որ մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր Կենտրոնական բանկը խաթարել է «Վերածնունդ» ծրագրի իրականացումը, այն դեպքում, երբ իրականում Կենտրոնական բանկը, ընդհանրապես որեւէ առնչություն չունենալով այս ծրագրի հետ, հավասար պայմաններ է ստեղծել թե՛ տարբեր ոլորտի ներկայացուցիչ վարկառուների, թե՛ կառուցապատողների եւ թե՛ ֆինանսական հաստատությունների համար, ոչ այլ ինչ է քան իրականության պարզ խեղաթյուրում։

Հարկ ենք համարում նաեւ նշել, որ նախկինում ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցապատվող բազմաբնակարան շենքերի հիփոթեքային վարկավորման ծրագրերը ունեցել են հստակ պայմաններ, որոնց համապատասխանելու դեպքում շահառուները կարողացել են մասնակցել վարկավորման ծրագրին:

Սակայն պետք է հիշել նաեւ, որ անցյալում հիփոթեքային շուկան չուներ այն ծավալն ու առողջ մրցակցության այն միջավայրը, որն այսօր ձեւավորված է հիփոթեքային վարկավորման շուկայում։

Ուստի, հաշվի առնելով այն, որ ներկայումս արդեն հիփոթեքային շուկայում գործում են բազմաթիվ ծրագրեր, կան բազմաթիվ կառուցապատողներ, որոնք առաջարկում են որակյալ շինություններ, ինչպես նաեւ առանձին ֆինանսական կազմակերպությունների հիփոթեքային ծառայությունները նախկինի համեմատ շատ ավելի մատչելի են, իսկ վարկավորող կազմակերպությունները հիփոթեքային վարկավորման դեպքում կիրառում են բավական ճկուն վարքագիծ՝ որոշում է կայացվել ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցապատվող նոր ծրագրի համար պարզապես չնախագծել եւ չստեղծել առանձին ծրագիր, այլ կիրառել արդեն իսկ ձեւավորված եւ փորձարկված արդյունավետ մեխանիզմները (որոնք, ինչպես վերեւում ներկայացվեց, կրկին բավական մատչելի են՝ հաշվի առնելով եկամտային հարկի վերադարձը, ինչը նախկինում նույնպես չէր գործում):

Խնդրում ենք բոլոր քննարկումները եւ ուղղորդումները առ այն, որ ծրագիրը խոչընդոտվում է ՀՀ ԿԲ պատճառով դադարեցնել եւ շահագրգիռ քաղաքացիներին չուղղորդել ՀՀ ԿԲ դեմ»:

Նկատենք, որ ԿԲ-ն իր հայտարարության մեջ հաստատում է, որ այս անգամ «որոշում է կայացվել ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցապատվող նոր ծրագրի համար պարզապես չնախագծել եւ չստեղծել առանձին ծրագիր»:

Ինչո՞ւ մատչելի բնակարաններն անմատչելի դարձան. «Վերածնունդ» թաղամասում բնակարանի համար հերթագրվածներն անակնկալի են եկել

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ