News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 6-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի ունեցավ հանդիպում «Վերածնունդ» ծրագրի շահառուների մի խումբ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կողմերը ներկայացրեցին ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կենտրոնական բանկը ներկայացրել է հիպոթեքային վարկավորման շուկայում առկա մի քանի ծրագրեր, դրանց գործիքակազմը:

Կենտրոնական բանկի կողմից նշվել է, որ հիշյալ ծրագրի առումով Կենտրոնական բանկը որեւէ հանձնառություն չունի եւ չի ունեցել:

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները եւ փորձել բարենպաստ լուծումներ գտնել հարցի լուծման համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի ծրագրի շահառուները բողոքում են ծրագրի պայմանների փոփոխությունից, որի հետեւանքով շատերի համար մատչելի բնակարաններ անմատչելի են դարձել:

Բանն այն է, որ «Վերածնունդ» ավանը պետք է կառուցվեր «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում: Այդ թաղամասում բնակարան ձեռք բերելու համար դեռեւս 1․5 տարի առաջվանից հերթագրվել են տարբեր բնագավառների շուրջ 1050 մասնագետներ, սակայն հոկտեմբերի 20-ին տարածված հայտարարությամբ, ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրի շրջանակում: Այսինքն ծրագիրը փոխվում է եւ 1,5 տարի սպասող շահառուներից շատերը դուրս են մնում ծրագրից, քանի որ առաջարկվող ծրագրի չափանիշներին չեն համապատասխանում, նաեւ առաջարկվող պայմաններն են տարբեր:

Պարզվում է, որ Կենտրոնական բանկը հրաժարվել է վերաֆինանսավորել «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագիրը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ