News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում ռուսական լրատվամիջոցներում, այդ թվում՝ Մարգարիտա Սիմոնյանի մոտ («Russia Today»-ի գլխավոր խմբագիր – խմբ.), մեկնաբանություններ են հայտնվում Հայաստանում ընթացող գործընթացների եւ այլնի մասին: Ցանկանում եմ հայտնել, որ այս մեկնաբանությունները չեն ներկայացնում պաշտոնական Կրեմլի դիրքորոշումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով ռուսական պետական հեռուստաալիքների նյութերը Հայաստանի տարածքում մայդանի գրոհայինների պատրաստման մասին՝ Ռուսաստան հետագա «արտահանման» համար:

Խորհրդարանական մեծամասնության ղեկավարի համոզմամբ՝ ռուսական կենտրոնական հեռուստաալիքների նյութերն արտացոլում են միայն առանձին մասնավոր անձանց անձնական կարծիքները եւ պատկերացումները: «Ավելին ասեմ: Ես վստահ եմ, որ եթե նրանց տեղեկությունների աղբյուրը միակողմանի չլիներ, այլ բազմակողմանի լիներ, ապա նրանք միանգամայն այլ դիրքորոշում, այլ կարծիք եւ այլ մեկնաբանություններ կունենային: Ես դրանում գործնականում համոզված եմ եւ հույս ունեմ, որ, այդուհանդերձ, համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի հրապարակային դարձնել այդ բազմակողմանի տեղեկատվությունը եւ աղբյուրը»,- նշեց պատգամավորը:

Մակունցը նաեւ հայտնեց, որ հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որի ժամանակ դիվանագետը հաստատել է Երեւանում գործող իշխանության եւ վերջին տարում երկրում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ Կրեմլի վերաբերմունքի առումով Ռուսաստանի դիրքորոշման անփոփոխությունը, որը նախկինում բարձրաձայնվել է պաշտոնական մակարդակով: «Այս շրջանակից դուրս որեւէ այլ հարաբերություններ, գործընթացներ եւ մեկնաբանություններ չկան»,- հավաստիացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք դեսպանի հետ այս միջադեպը եւ արդյոք ինքը՝ Կոպիրկինը, հաստատե՞լ է, թե ռուսական պետական հեռուստաալիքներով եթեր հեռարձակված նյութերը չեն ներկայացնում պաշտոնական Կրեմլի դիրքորոշումը, Լիլիթ Մակունցը դրական պատասխանեց՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում իրենք նաեւ խոսել են այն մասին, որ տարբեր լրատվամիջոցներում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, ի հայտ են գալիս տարատեսակ մեկնաբանություններ, եւ նա, կառավարող դաշինքի անունից, արտահայտել է իր տեսակետը եւ դիրքորոշումն այս հարցի շուրջ՝ նշելով, որ իրենց հայտնի է, որ մամուլում հայտնված հրապարակումները չեն ներկայացնում պաշտոնական Կրեմլի դիրքորոշումը, ինչը հաստատել է նաեւ ինքը՝ դեսպանը։

Հիշեցնենք, որ պետական միջազգային բազմալեզու «Russia Today» հեռուստաալիքը հետաքննություն է իրականացրել «CampCamp – 2018» սեմինարի մասին, որը կազմակերպվել էր Երեւանում, ԱՄՆ Կոնգրեսի միջոցներով։ Ռուսական «Առաջին ալիքի» «Վրեմյա» ծրագրի փետրվարի 12-ի ռեպորտաժում նշվել էր, որ «ինչ-որ կազմակերպություն ամերիկյան փողերով սեմինար է կազմակերպել Երեւանում, որտեղ ռուս երիտասարդությանը հեղափոխություն կատարել էր սովորեցնում, այսինքն՝ կազմակերպել զանգվածային անկարգություններ հանուն դեմոկրատիայի իդեալների եւ իշխանության տապալման»։ Ընդգծվել է, որ «սեմինարին մասնակցել են Նիկոլ Փաշինյանի հեղափոխության առանցքային դեմքերը»։ Նմանաբնույթ նյութեր անցած շաբաթվա վերջին ցուցադրվել են նաեւ «Россия 1» պետական հեռուստաալիքի եթերում («Շաբաթ օրվա լուրեր» եւ «Շաբաթվա լուրեր» ծրագրերում. «Россия РТР» հեռուստաալիքի միջազգային տարբերակը հեռարձակվում է ազգային հաճախականությամբ, Հայաստանի ամբողջ տարածքում)։ Թեման դարձել է քննարկման առարկա ռուսական կենտրոնական հեռուստաալիքների եթերի քաղաքական թոք-շոուում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ