News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության վերջնաժամկետը տեղափոխվել է մինչեւ 2021-ի դեկտեմբերի 31-ը: Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ ծրագրի մեկնարկը տրվել է 2006-ին, սակայն մինչեւ 2017-ի օգոստոսն արվել է աշխատանքի միայն 5%-ը, իսկ ակտիվ փուլը սկսվել է 2018-ի մարտ-ապրիլ ամիսներին: «Անհրաժեշտ է կառուցել գրեթե 270 կմ երկարությամբ գիծ»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հարցին՝ Վարդանյանը նշեց, որ վերջերս միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ գրանցվել է 4,5-6,5 ցենտ գին, որով իրանական կողմը պատրաստ է գազը փոխանակել էլեկտրաէներգիայով: «Այժմ ներդրողներ են փնտրվում: Խնդիրն այն է, որ կան տեղեկություններ Թուրքիայի կողմից Արաքս գետի ափին խոշոր ջրամբարներ կառուցելու մասին: Եվ դա մտահոգություն է առաջացնում ջրի որակի հնարավոր կտրուկ փոփոխության առթիվ»,- նշեց նա:

Անդրադառնալով 50 ՄՎտ հզորությամբ հողմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացման թեմային՝ փոխնախարարը հիշեցրեց, որ 10 տարի առաջ իրանական «МАТНА» ընկերության հետ հուշագիր է ստորագրվել, սակայն դրանից հետո ընկերությունն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել, եւ այժմ բանակցություններ են ընթանում այլ ներդրողների հետ: «Եթե մենք մեզ համար ընդունելի սակագնով առաջարկ ստանանք, ապա ՀԾԿՀ-ն լիցենզիա կտրամադրի, իսկ եթե ոչ, ապա կսպասենք: Ենթադրվում է, որ կայանը կկառուցվի Գեղարքունքի մարզում Գավառի մոտակայքում»,- եզրափակեց Հակոբ Վարդանյանը:

Նշենք, որ սկզբնապես էլեկտրահաղորդման գծի կառուցումը պետք է ավարտվեր 2018-ին, սակայն դրանից հետո ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2020-ը: 400 կՎ հզորությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 107 մլն եվրո: Ակնկալվում է, որ այն 3 անգամ կընդլայնի միջանցքը Հայաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանցման համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գիգաֆերմա»-ն կարող է ապահովել ԱՄՆ-ն արեւի էներգիայով. Իլոն Մասկ
Իլոնի հաշվարկներով՝ 100*100 մղոն չափսերով «Գիգաֆերմա»-ն կարող էր ապահովել ԱՄՆ-ն արեւի էներգիայով Արիզոնայի անապատային շրջանում, Յութայում, Տեխասում, առհասարակ ցանկացած վայրում…
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստակամ է պարզաբանումներ ներկայացնել
Ջեռուցման սեզոնին բնական գազի սպառման ծավալների աճով, ինչպես նաև գազօգտագործման անվտանգության խնդիրներով պայմանավորված...
Գերմանիան չի ընդունում «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցները
Պատժամիջոցների հանդեպ մեր դիրքորոշումը միանշանակ է․․․
Հայկական ԱԷԿ-ը փակելու Ադրբեջանի առաջարկը «Եվրանեսթում» աջակցություն չստացավ
Հայկական պատվիրակությունը խափանել է Հայկական ատոմային էլեկտրակայանի փակման հարցը բարձրացնելու ադրբեջանցի գործընկերների փորձերը…
Կառավարությունը հավանություն տվեց ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման առաջարկին
Նախատեսվող փոփոխություններով երկարաձգվում են վարկի օգտագործման ժամկետները․․․
Նույն մեքենան նույն կետից լիցքավորում էի 3800 դրամ, այսօր այն 4200 դրամ կազմեց. Զոհրապ Եգանյան
Այսօր ինքս ականատես եղա դրան, եթե նախկինում նույն մեքենան ու նույն լիցքավորման կետից լիցքավորում էի 3800 դրամ...
Ամենաշատ