News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու մեջ մեղադրվող քրեական հեղինակություն հանդիսացող «Բասար» մականունով հայտնի Արմեն Մելքոնյանին ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումը գաղտնալսել է, սակայն պաշտպանական կողմին դատարանն այդ որոշումը չի տրամադրում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մելքոնյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։

«Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն կից նյութերին առկա էին գաղտնալսման ամփոփագրեր, այսինքն՝ ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումը գաղտնալսել է։ Ես դիմել եմ թե վարույթն  իրականացնող մարմնին եւ թե դատարան, որպեսզի ինձ տրամադրեն օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու, այսինքն՝ գաղտնալսելու մասին որոշումը՝ նպատակ ունենալով բողոքարկել Վերաքննիչ դատարան։ Առաջին ատյանի դատարանի նախագահը, դատավոր Արթուր Մկրտչյանը պատճառաբանում է, որ դա նախաքննական գաղտնիք է եւ հետեւաբար չի կարող տրամադրել։ Ըստ օրենքը դատարանի այդ որոշմանը պաշտպանական կողմը չի մասնակցում, սակայն իրավունք ունի բողոքարկելու , եւ, բնականաբար, եթե ցանկանում է բողոքարկել, ապա պետք է ծանոթ լինի այդ որոշմանը»,- ասաց պաշտպանը։

Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ պատրաստվում է դիմել Բարձրագույն դատական խորհրդին. «Գուցե դիմեմ Եվրոպական դատարան, կդիմեմ նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին»։

Սիմոնյանը շեշտեց, որ Մելքոնյանին մեղադրանքն առաջադրվելն ու կալանքի տակ պահելն ապօրինի կերպով է արվում։

Ինքն իրենով այդ քրեական ենթամշակույթ ենթադրող հոդվածները զուրկ են իրավական որոշակիությունից։ Այդ բնորոշող հանգամանքներն ուղղակի անհնար է բացատրելը։ Ես գրավով միջնորդել եմ՝ պարզաբանել մեղադրանքի էությունը, եւ, կոնկրետացնել, թե ինչո՞վ է հիմնավորվում, որ, օրինակ, Պողոսը քրեական ենթամշակույթ կրողն է, իսկ Պետրոսը՝ ոչ։ Ինձ պատասխանել են, որ իրենք պարտավոր չեն գրավոր պատասխանել այդ հարցին»։

Պաշտպանն ասաց, որ քրեական գործում չկա այնպիսի ապացույց, որով կարող է հիմնավորվել, որ Արմեն Մելքոնյանը հանդիսանում է քրեական ենթամշակույթ կրող անձ. «Չկա մեկ ցուցմունք անգամ, որ Արմեն Մելքոնյանն ինչ-որ գործողություն է արել։ Իրեն մեղադրում են այն բանի համար, թե իբր գումարների հետվերադարձի գործողություն է կատարել, բայց այն անձինք, որոնք այդ գումարը պարտք են եղել եւ վերադարձրել են, իրենցից միայն մեկն է իր ցուցմունքում շոշափում  Արմեն Մելքոնյանի անունը։ Նա էլ ասում է, որ գումարի տալ-առնելու հետ ինքը կապ չի ունեցել»։

Պաշտպանը նշեց նաեւ, որ Արմեն Մելքոնյանի ձերբալակումը ճանաչվել է ոչ իրավաչափ։

Հարցին՝ եթե Արմեն Մելքոնյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր չկար, ապա ո՞րն է նպատակը նրան մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու, պաշտպանը պատասխանեց. «Ավելի շատ հասարակությանը ցույց տալն է, որ, տեսեք՝ Քրեական օրենսգրքի նոր հոդվածով պայքարեցինք քրեական ենթամշակույթի դեմ»։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել «Արսեն Երեւանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը եւ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:

Արմեն Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 223.3-րդ հոդվածի հատկանիշներով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ