News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին լայն քննարկումների առիթ է դարձել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված Հանրակրթության պետական չափորոշիչների մասին նախագիծը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների, Հայ եկեղեցու պատմություն առարկան որպես առանձին առարկա չի դասավանդվելու։ Նախատեսվում է, որ 5-6-րդ դասարաններում Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը եւ կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները կներկայացվեն մեկ ինտեգրված առարկայով, այն է՝ Հայրենագիտություն, իսկ 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: 

Թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի հետ։

Հայր Սուրբ, ի՞նչ մտահոգություններ եւ դիտողություններ ունեք այս  փոփոխության  վերաբերյալ։ Վտանգներ տեսնո՞ւմ եք։

Քանի դեռ հրապարակված չեն առարկայական չափորոշիչները, չենք ցանկանում առաջ ընկնել եւ կարծիք հայտնել։ Հրապարակվելուց հետո պարզ կլինի, թե ինչպես են դասավանդվելու հայրենագիտական առարկաները։ Այն ժամանակ անպայման մեր կարծիքը կարտահայտենք։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում նշել է, որ մինչեւ նախագծի  հանրային քննարկման դնելը՝ Ձեզ հետ փակ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել եւ Ձեզնից ոչ մի գրավոր առաջարկ չեն ստացել։ Ի՞նչ քննարկման մասին է խոսքը, բանավոր ի՞նչ եզրահանգման  եք եկել այդ հանդիպմանը։

2020 թ․ հունիսի 11-ին չափորոշիչների առցանց քննարկում է եղել, որին մասնակցել են կրթության փորձագետներ եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Այդ ժամանակ առաջին անգամ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ տիկին Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հանրակրթության պետական նոր չափորոշչի ընդհանուր փիլիսոփայությունը, եւ ամեն մասնակցի տրվել է 1-2 րոպե ժամանակ ընդհանուր դիտարկումների համար։ Բնականաբար, սա այն ձեւաչափը չէր, որտեղ պետք է քննարկվեր ՀԵՊ առարկայի հարցը։ Քանզի երկուստեք պայմանավորվածություն էր ձեռք բերվել կրթական հարցերը քննարկել 2019 թ․ հունվար 29-ին ստեղծված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի՝ կրթական հարցերով ենթախմբում։

Հնարավո՞ր է այս հարցով կրկին հանդիպում լինի նախարարության կամ գուցե Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ պատրաստ է քննարկել մեր ազգին, եկեղեցուն եւ հասարակությանը հուզող ցանկացած հարց՝ ի շահ եւ ի բարօրություն մեր երկրի։ Այս հարցում եւս Մայր Աթոռը դեռ մեկ տարի առաջ հանդես էր եկել նախաձեռնությամբ եւ պատրաստակամություն էր հայտնել՝ քննարկելու առարկայի բարելավման հարցը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հանդես է եկել համազգային զորակցության կոչով
Մեր հայկական թաղամասերում շատ մեծ վնասներ կան, սակայն կարող ենք ասել, որ ամբողջությամբ շենքերի փլուզումներ չունենք...
Պայթյունի արդյունքում լիբանանահայությունը կանգնած է լուրջ դժվարությունների առջև. Պետրոս վրդ. Մանուէլյան
Լիբանանահայերը վերջին 7-8 ամիսներին ստիպված են դիմագրավել լուրջ քաղաքական, տնտեսական և ընկերային դժվարություններ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ
Հեռավար հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց օրեր առաջ Հայրենիքում՝ Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանի վրա տեղ գտած ռազմական գործողություններին...
Այո՛, Արցախը, այո՛, Սփյուռքը շարունակությունն են Հայաստանի. Արամ Ա կաթողիկոս
Արամ Առաջին կաթողիկոսը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել...
Դատարանը մերժել է դուստրերի կողմից սպանված Խաչատրյանի ազգականների հայցը նրա նախկին կնոջ դեմ
Դատարանը հրաժարվել է բավարարել պահանջները՝ ուղղված իր փորձի, վերապրած բռնության մասին պատմելու կնոջ իրավունքների սահմանափակմանը…
Գրեթե բացակայում են «ազգ», «հայրենիք», «հայ» հասկացությունները․ Մայր Աթոռը՝ կրթության նոր չափորոշչի մասին
Տպավորություն է, որ նախագիծը վերաբերում է նորակազմ մի միավորման ․․․
Ամենաշատ