News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Հայաստանը առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների ԱԺ նախագահների հավաքին, որը տեղի է ունենալու Իսպանիայում  ապրիլի կեսերին:

«Հայաստանը առաջին անգամ է հրավիրված եւ եթե ես չեմ սխալվում որեւէ հետխորդային երկիր նման հրավեր չունի, նույիսկ հավակնորդ երկիր այդ հրավերը չունի եւ վերաբերմունքը աշխատանքային առումով շատ բարձր մակարդակի վրա է»,-ասել է նա:

Հարցին, թե արդյոք ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության թեկնածու, Սիմոնյանն ասաց, որ ՀՀ-ն, ՀՀ ժողովուրդը եւ ժողովրդավարությունը վաղուց արդեն անցել է եւ կիսում է եվրոպական ընտանիքի, ժողովրդավարության այդ համակարգը, եւ ընկալումն այդպիսին է թե΄ դրսում, թե΄ Հայաստանում:

«Իմ համար էլ է ակնհայտ, որ մեզ համար դա ամենաճիշտ եւ ամենացանկալի տարբերակն է, որով մենք պետք է գնանք: Գործընթացն է խնդիրը, պետք է հասկանանք՝ այդ գործընթացը ինչ ձեւով ենք անում եւ դա ուղղակի դիմումով չի, շատ բաներ պետք է համապատասխանեցնենք եվրոպական ստանդարտներին: Այո΄, դա այն արժեհամակարգն է, որին մենք պետք է ձգտենք ու գնանք»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ