Ֆրանսիան խստորեն դատապարտում է «ГОЛОС» ոչ կառավարական ընտրությունների դիտորդական կազմակերպության համանախագահ Գրիգորի Մելքոնյանցի նկատմամբ ռուսաստանցի դատավորի կայացված հինգ տարվա ազատազրկման դատավճիռը, ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Դատավճիռը Ռուսաստանում ընտրությունների ցանկացած անկախ մոնիթորինգ արգելելու՝ ՌԴ իշխանությունների ցանկության հերթական ապացույց է:
Ֆրանսիան Ռուսաստանին կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և կատարել իր միջազգային պարտավորությունները՝ հարգելու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։




























