Իրանում արդեն տաս օր է ինչ համացանցը գրեթե ամբողջությամբ անջատված է։ Այս մասին հայտնում է NetBlocks միջազգային ծառայությունը։

«Իրանում ինտերնետի անջատումը շարունակվում է արդեն 10-րդ օրը։ Ցանցին միացման մակարդակը կազմում է նորմայի ընդամենը 1%-ը», - ասված է հաղորդագրության մեջ։

Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին։ Հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների մահվան մասին։ Իրանն էլ իր հերթին պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։