Հունաստանի մայրաքաղաքում արդեն երկու օր է, ինչ չեն դադարում բախումները ոստիկանության եւ համալսարանի շենքը դեկտեմբերի 6-ից շրջափակած անարխիստների միջեւ։ Անկարգությունների ժամանակ ամենաքիչը 20 մարդ է տուժել։

Անցած գիշեր Աթենքի ոստիկանները, քարերի եւ դյուրավառ հեղուկով լցված շշերի տարափի ներքո, անցկացրել են Պոլիտեխնիկական համալսարանի շենքի մոտ։ Շենքում երեք հարյուր անարխիստներ կան, սակայն ոստիկանները ներս մուտք չեն գործել։ «Վեստիի» հաղորդմամբ, այդպիսին է տեղական օրենքը։ Անարխիստների գործողությունների արդյունքում համալսարանի ռեկտոր Խրիստոս Կիտասը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել, տեղեկացնում է հունական պետական հեռուստատեսությունը։ Հեռուստաալիքի տվալներով, անարխիստները նրան ծեծի են ենթարկել։

Աթենքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 134 մարդ, Սալոնիկում, որտեղ եւս անհանգիստ է եղել, ձերբակալվել է 80 մարդ, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Նշենք, որ մեկ տարի առաջ անկարգությունների հետեւանքով համալսարանի մուտքի մոտ զոհվել էր 15-ամյա Ալեքսիս Գրիգորոպուլոսը։ Այն ժամանակ անկարգությունները շարունակվել էին երեք շաբաթ։