Ամենաքիչը 50 մարդ զոհվել, եւս 100-ը մարմնական վնասվածքներ են ստացել պակիստանյան Փեշավար եւ Լահոր քաղաքներում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով։

Պակիստանի՝ մեծությամբ երկրորդը համարվող Լահոր քաղաքում պայթյունները որոտացել են երկուշաբթի մարդաշատ շուկայի մոտակայքում Պայթյունի հետեւանքով շուկան եւ դրա մերձակայքում գտնվող ավտոմեքենաները այրվել են։

Ինչպես հայտնում է Associated press-ը, այստեղ զոհերի թիվը հասել է 36-ի, հիվանդանոցում վախճանվել են եւս 12-ը։ Մոտավորապես 100 մարդ հոսպիտալացվել է։

Փեշավարում տեղի ունեցած ահաբեկչությանը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, զոհ է գնացել 9 մարդ։

Փենջաբ գավառի արդարադատության նախարարի խոսքով, պայթուցիկ սարքերը գործի են դրվել հեռակառավարմամբ։