Հայաստանում 643 ընտանիք ունի 6 և ավելի անչափահաս երեխա։ Նրանց բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարությունը մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր։ 

Ծրագրի շրջանակում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները յուրաքանչյուր երեխայի հաշվով կստանան 4 միլիոն դրամ՝ հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու համար։ 

Ծրագրի նպատակն է աջակցել բազմազավակ ընտանիքներին և նպաստել երկրում ծնելիության մակարդակի բարձրացմանը։ 

Ծրագիրը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից։