Հինգշաբթի օրն արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ կառավարության շենքի մոտ: Այդ մասին հայտնում է «Ժողովուրդ» թերթը` հղում անելով լավատեղյակ աղբյուրներին:
«35-ամյա մի տղամարդը հանկարծակի հարձակվել է կառավարության շենքի վրա եւ բռունցքներով կոտրել ապակիները: Մի քանի վայրկյան անց ոստիկանները հայտնվել են «դեպքի վայր» եւ ոլորելով երիտասարդ տղամարդու ձեռքերը` նրան մեկուսացրել են:
Մեր տեղեկություններով`35-ամյա տղամարդն Ալբերտ Նիկողոսյանն է, որը հոգեկան խնդիրներ ունի: Տեղեկացանք նաեւ, որ Ալբերտի հարազատները ներկայացել են ոստիկանություն եւ հայտնել, որ իրենց որդին հոգեբուժարանում բուժվում է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից հաստատեցին «Ժողովուրդ»-ի տեղեկությունը` հավելելով որ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն»,- գրում է «Ժողովուրդը»:




























