Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 15-րդ դատարանն ընդունել է KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում ձերբակալված քուրդ լրագրողների դեմ ներկայացված մեղադրական զեկույցը։

Firat գործակալության փոխանցմամբ՝ մեղադրական զեկույցում 44 քուրդ լրագրողներ մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության (PKK-խմբ) անդամ լինելու մեջ։ Քուրդ լրագրողների զանգվածային ձերբակալությունները սկսվել էին 2011-ի դեկտեմբերի 20-ին։ Ձերբակալված 44 լրագրողներից 36-ի նկատմամբ դատարանը կալանքի որոշում էր կայացրել, մյուսներին ստորագրությամբ ազատ էին արձակել։

Ձերբակալված լրագրողները հիմնականում ներկայացնում են քրդական Özgür Gündemö Azadiya Welat թերթերը եւ DIHA լրատվական գործակալությունը։