Թուրքական Կարմիր մահիկը Ստամբուլի հայկական մասնավոր Լեւոն Վարդուհյան դպրոցի 100 կարիքավոր աշակերտներին օգնություն են տրամադրել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Cihan գործակալությունը, Կարմիր մահիկի նախագահ Լյութֆի Աքարը եւ տնօրեն Օմեր Թաշլըն այցելել են հայկական դպրոց, որտեղ նրանց ծաղիկներով են դիմավորել հայ աշակերտները: Կարմիր մահիկի ղեկավարները նշել են, թե աշակերտներին որպես օգնություն առաջին փուլում սննունդ են բերել, որից հետո կտրամադրեն նաեւ հագուստ եւ այլ պարագաներ:
Այնուհետ Կարմիր մահիկի նախագահն անձամբ է մասնակցել օգնության բերած արկղների բեռնաթափմանը:




























