Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր` հունիսի 25-ին, Երեւանի Սայաթ-Նովա 15 շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի նկուղում իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք սպառնում են շենքի սեյսմակայունությանը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղում պարզելով շինարարական աշխատանքների թույլտվության բացակայությունը` ԱԻՆ աշխատակիցներն արգելել են հետագա աշխատանքների իրականացումը:
Ներկա պահին ԱԻՆ աշխատակիցները գտնվում են Սայաթ-Նովա 15 շենքի բակում:




























