«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ չի որոշել, թե ում է առաջադրելու Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար: ԲՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ հարցն առայժմ չի քննարկվել: «Երբ քննարկենք, այդ ժամանակ էլ կտեղեկացնենք»,- նշեց նա` հավելելով, որ առայժմ հայտնի չէ` արդյոք թեկնածու կառաջադրեն, թե ոչ:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի` ԲՀԿ-ից կարող են առաջադրվել ԱԺ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը կամ Սամվել Բալասանյանը: Ընդ որում, առավել հավանական է համարվում Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Վերջինիս առաջադրման դեպքում մեծամասնական ընտրատարածքում առաջադրվելու է Արման Սահակյանը:




























