Հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 11-ը կանցկացվեն ՏՏ ոլորտում Հայաստանի նախագահի ամենամյա կրթական պարգեւի 2012թ. հավակնորդների հետ հարցազրույցները:

Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցում են  121 ուսանող հայաստանյան 5 համալսարաններից:

Մրցանակաբաշխությանը նաեւ մասնակցում են  70 աշակերտ ֆիզ-մաթ թեքումով 7 դպրոցներից:

2012թ. նախատեսված են հետեւյալ անվանակարգերը՝

• Գլխավոր մրցանակ

• Լավագույն ասպիրանտ (I եւ II կարգեր)

• Լավագույն մագիստրանտ (I եւ II կարգեր)

• Լավագույն բակալավր (I եւ II կարգեր)

• Լավագույն սփյուռքահայ մասնակից

• Լավագույն ուսանողուհի

• Լավագույն աշակերտ

Հարցազրույցներն անցկացվում են ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւների մրցանակաբաշխության հանձնաժողովի կողմից:

Պարգեւները կշնորհվեն են ՏՏ ոլորտի եւ բնական գիտություններից բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են տարբեր օլիմպիադաների եւ մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ եւ այլ տաղանդներ, ինչպես նաեւ ներգրավված են սոցիալական ծրագրերում:

Յուրաքանչյուր հաղթող կստանա դիպլոմ, դրամական պարգեւ մինչեւ 1200 դոլար եւ ՏՏ ոլորտը խորհրդանշող հուշախորհրդանիշ:

Նախագահական ամենամյա մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի կողմից: