Երեւանի Պարոնյան-20 հասցեում գտնվող շենքի տանիքում շինարարական աշխատանքներ կատարող բանվորներն են պայթուցիկները եւ զինամթերքը գտել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԵԿՄ լրատվական ծառայության մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը, հավելելով, որ Պարոնյան-20 հասցեում գտնվող շենքը հին շենք է, որտեղ վերանորգում է իրականցվում:

«Շինարարները, երբ արդեն հասել է տանիքի հատվածը վերանորոգելու հերթը, տեսել են պայթուցիկներ ու զինամթերք կա: Նրանք ոչնչի  ձեռք չեն տվել եւ միանգամից ահազանգել են ոստիկանություն»,- ավելացրեց Վարդան Վարդանյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 3-ին, ժամը 9.30-ի սահմաններում,  ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան 20 հասցեում գտնվող շենքի տանիքում շինարարական աշխատանքներ կատարողները զինամթերք են գտել:Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել էին, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տեսակի զինամթերք, որն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության: