Այսօր` հուլիսի 5-ին, ժամը 07.35-ին տեղեկություն է ստացվել, որ գիշերվա ընթացքում գայլը հոշոտել է Ռինդ գյուղի բնակիչ Վ. Մնացականյանին պատկանող մեկ եւ վիրավորել երեք ոչխար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի բնապահպանության եւ ոստիկանության մարզային վարչությունները: