ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է նոր` «Ինտերնետ+համակարգիչ» նախագիծը, որի նպատակն է Հայաստանի մարզերին տրամադրել մատչելի ինտերնետ կապ եւ դրանից օգտվելու համար`սարքերի լայն ընտրանի:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, «Ինտերնետ+համակարգիչ» ծրագիրը մեկնարկել է Տավուշի մարզի՝ սահմանամերձ Այգեձորում գյուղում: «Ինտերնետ+համակարգիչ» ծրագրի միջոցով, գյուղական համայնքների բնակիչները հնարավորություն կունենան ապառիկ ձեռք բերելու նոութբուք, համակարգիչ կամ նեթբուք, եթե բաժանորդագրվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլաններից որեւէ մեկին: Բաժանորդները հնարավորություն կունենան ստանալ սարքերը` առաջին 2 ամիսների ընթացքում ազատվելով վճարելու անհրաժեշտությունից: Վարկի ժամկետը 24 ամիս է եւ ենթադրում է 22 մարում, իսկ պայմանագրի առաջին 60 օրվա ընթացքում ինտերնետ կապը կտրամադրվի անվճար:



























