Հայաստանի կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի մի քանի տարածքային հարկային տեսչություններ կկրճատվեն` օպտիմալիզացիայի շրջանակներում; Մասնավորապես` Ապարանի եւ Թալինի տեսչությունները կմիացվեն Աշտարակի տեսչությանը, Մեղրիինը` Կապանին, Նոյեմբերյանինը` Իջեւանին, Տաշիրի եւ Թումանյանի տեսչությունները` Վանաձորին:

Այս հարցը կքննարկվի ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստի օրակարգում:

Նշենք, որ ՊԵԿ-ը ներկայում ունի 34 տարածքային հարկային տեսչություն, որոնցից 7-ը` Երեւանում: Վերակազմավորման արդյունքում մարզային տեսչությունները 6-ով կպակասեն: