Երեւանում հունիսին ապահովվել է միջինը 93.9 տոկոս ջրամատակարարման շարունակականություն, այն դեպքում, երբ առավելագույն՝ 95 տոկոս ցուցանիշը պետք է կազմի պայմանագրի ավարտին՝ 2016թ.: Այս մասին նշված է «Երեւան Ջուր» ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ, տվյալ արդյունքը ձեռք է բերվել ռեսուրսների խնայողության շարունակվող քաղաքականության պայմաններում: Այսպես, նախորդ տարվա համեմատ ջրի ծախսը համակարգում նվազել է 2.2%, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը՝ 11.6%: Ներկայումս Երեւանում շուրջօրյա ջրամատակարարում ունի բաժանորդների մոտ 64%-ը, 17-23,5 ժամ՝ 31%-ը եւ 12-17 ժամ՝ 5%-ը:
Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա ընկերության ջրի լաբորատորիայի կողմից Երեւանի 453 կետից վերցվել են փորձանմուշներ, որոնք ըստ ստուգման արդյունքների համապատասխանել են գործող սանիտարական նորմերի եւ կանոնների պահանջներին:


























