Թուրքական SU TV հեռուստաընկերությունը սկսում է արեւմտահայերենով լուրերի հեռարձակումը։ Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ SU TV-ն կլինի թուրքական առաջին հեռուստաընկերությունը, որը կսկսի արեւմտահայերենով լուրեր հեռարձակել։
SU TV-ն՝ սկսած 2009 դեկտեմբերի 28-ից, ամեն օր, երեկոյան ժամը 20։00-ին լուրեր կհեռարձակի արեւմտահայերենով։
Հայերեն լուրերը կկարդա ստամբուլահայ Մելիսան։



























