Հուլիսի 12-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Աշոցքի բաժնի եւ ՀՀ ԱԱԾ սահմանային զորքերի «Բավրայի» հսկիչ անցագրային կետի ծառայողները   համատեղ  «Բավրայի» հսկիչ անցագրային կետի տարածքից բերման են ենթարկել 34-ամյա Սեւակ Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2004 թ. մայիսի 21-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգքրի 205 հոդվածի  1-ին մասի մեղադրանքով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը):