Հուլիսի 12-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Լեջանի գյուղամիջյան փողոցից բերման են ենթարկել 38-ամյա Արսեն Ի.-ին, որը հուլիսի 8-ին, ժամը 11.00-ի սահմաններում, օգտվելով խանութի սեփականատիրոջ բացակայությունից, ցուցափեղկին դրված պայուսակից գողացել է նրա դրամապանակը, որի մեջ եղել է 23 հազար դրամ, 11 դոլար եւ 10 եվրո:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ Արսեն Ի.-ն կատարել է նմանատիպ եւս երկու գողություն ծաղկի սրահի դրամարկղից՝ 15 հազար դրամ, խանութի ցուցափեղկին դրված պայուսակից՝ 126 հազար դրամ, 22 դոլար:
Կատարվում է հետաքննություն:



























