Այսուհետ Հայաստանի հանքարդյունաբերողները պարտավորվում են օգտակար հանածոների պաշարների ամենօրյա շարժի գրանցամատյան լրացնել: Կառավարության որոշման այս նախագիծը, որը ներառվել է հուլիսի 18-ի նիստի օրակարգում, բխում է 2011 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված «Ընդերքի մասին» օրենսգրքի 15-րդ հոդվածից :
Գրանցամատյանները ավելի կխստացնեն ընդերքի օգտագործման եւ պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունը:
Գրանցամատյաններ պետք է լրացնեն եւ մետաղական, եւ ոչ մետաղական, եւ ստորերկրյա հանքային ջրերի հանքեր շահագործողները: Գրանցամատյանում պետք է նշվեն ամեն օր արդյունահանված ծավալները, մարված պաշարները, կորուստները:


























