Մոնտեվիդեոյում հուլիսի 14-ին տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ժամանակ բացվել է «Գայանե» հայկական պարախմբի փորձասրահը, որը կրում է Վանուշ Խանամիրյանի անունը, հաղորդում է Ուրուգվայի «Արաքս» ռադիոկայանը: Նշվում է, որ Վանուշ Խանամիրյանը տարբեր ժամանակաշրջաններ ղեկավարել է պարախումբը:
Արարողությունը գլխավորել է Հայ եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ եւ Հայ ազգային կենտրոնի ատենապետ Կարլոս Քեցոյանը:
Բացման ժամանակ պարախմբի ղեկավարներ ու անդամներ Կարին Խուլյանը, Մարալ Թավուկջյանն ու Դանիել Լեւոն Մակարյանն իրենց ելույթներում նշել են, թե ինչու են որոշել փորձասրահը կոչել Վանուշ Խանամիրյանի անունով:



























