Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զուլյանի պահվածքը կոռեկտ չէր: Այսօր` հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը` մեկնաբանելով Զոլյանին պաշտոնից ազատելու փաստը:

Վերջինիս խոսքով, Բրյուսովի համալսարանում խնդիրները վաղուց են առաջացել:

«Սուրեն Զոլյանի աշխատանքից ազատվելու դրդապատճառները ոչ քաղաքական էին, ոչ էլ` անձնական: Ոչ մի ենթատեքստ մի տեսեք Աշոտյանի որոշման մեջ: Պարոն Զոլյանի պահվածքը եղել է սխալ եւ այսօր էլ սխալ է:  Պետական բուհի ղեկավարը պետք է ենթարկվի իր ղեկավարին: Նման սխալներ, եթե գտնվեին ԵՊՀ-ում, ես էլ ռեկտոր չէի լինի արդեն», – ասել է Արամ Սիմոնյանը եւ հավելել. «Պետք է հասկանալ, որ աշխարհում ոչինչ հավերժ չէ` ոչ պաշտոնը, եւ ոչ էլ դիրքը»: