Հուլիսի 15-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Կոտայքի մարզի Առինջ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 47-ամյա տղամարդ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի բաժին: