Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` հուլիսի 17-ին, ընդունել է Սուրբ աթոռի արեւելյան եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է որ Հայաստանի եւ Սուրբ աթոռի, ինչպես նաեւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի եւ Վատիկանի ամուր հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝

հիմնված լինելով դարերի խորքից եկող պատմական կապերի, քրիստոնեական

արժեհամակարգի եւ հարուստ մշակութային ժառանգության վրա: Հայաստանի արտգործնախարարն երախտագիտություն է հայտնել Հայաստանում Սուրբ աթոռի բազմամյա բարեգործական գործունեության համար:

Նախարար Նալբանդյանն ու կարդինալ Սանդրին կարեւորել են անցյալ դեկտեմբերին ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի այցելությունը Վատիկան եւ Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հետ հանդիպումը՝ որպես հարաբերությունների բարձր մակարդակի եւս մեկ վկայություն:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ կապերի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ: