Հուլիսի 17-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Տաշիր-Լեռնահովիտ ճանապարհի 1-ին կմ-ին շրջանցելով ճանապարհի քանդված մասը՝ դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ճամփեզրի փոսը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: