Երասխավան գյուղում, հուլիսի 18-ին,  ժամը 17.53-ին ահազանգ է ստացվել, որ ճանապարհին, ավտոմեքենա է այրվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.18-ին, մարվել` 18.37-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա. Կարապետյանին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 28 ՏՍ 329 համարանիշի ավտոմեքենան։

Պատահարի հետեւանքով 32-ամյա Ա. Կարապետյանը եւ 26-ամյա Ա. Պետրոսյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Էջմիածնի հիվանդանոց։

Ըստ բժիշկների` Ա. Կարապետյանի վիճակը միջին ծանրության է, իսկ Ա. Պետրոսյանի վիճակը` ծանր: