Արմավիրի մարզում, այսօր` հուլիսի 19-ին, ժամը 03.54-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Արմավիրի Փշատավան գյուղի թիվ 1 փողոցի 33-րդ տան բակում կայանված ավտոմեքենան, եւ առկա է գազի արտահոսք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.25-ին, մարվել` 05.04-ին:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է Ս. Ենգիբարյանին պատկանող «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 12 SP 222 համարանիշի ավտոմեքենան եւ գազի հաշվիչ: